Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը»

Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը»

Tue, 15 Sep 2026 18:02:55 +0400


Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի լիազորությունները դադարեցվել են՝ նրա հրաժարականի դիմումի համաձայն։ Այս մասին մեզ փոխանցում են Բարձրագույն դատական խորհրդից։ Բայց ամենաուշագրավն այն է, որ Սամվել Թադևոսյանն այս քայլին է դիմում արդեն երկրորդ անգամ:

Առաջին անգամ նա նույն պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2023 թվականի հունիսին, ինչից հետո նրա լիազորությունները դադարեցվել էին: Սակայն որոշ ժամանակ անց նա մասնակցեց դատավորների թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին, հաջողությամբ անցավ բոլոր փուլերը և 2024 թ․ փետրվարի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին վերանշանակվեց Սնանկության դատարանի դատավոր:

Վերադարձից հետո նա շարունակեց պաշտոնավարել, բայց հազիվ մեկուկես տարի տեւեց դա՝ այժմ, սեփական դիմումի համաձայն նա կրկին լքում է դատական համակարգը: ԲԴԽ-ն էլ քննարկելով դիմումը, համապատասխան որոշմամբ դադարեցրել է նրա լիազորությունները: Թե ինչ կա այս հրաժարականի ներքո կփորձենք առաջիկայում պարզել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ լիազորություններ ունի Երլան Կարինը

Ինչ լիազորություններ ունի Երլան Կարինը Sat, 05 Sep 2026 18:30:27 +0400 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով