Narek Mkrtchyan
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Առաջին անգամ՝ Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, հոգևոր հովիվ Փոլա Ուայթի հետ հյուրընկալվեցինք Օվալաձև աշխատասենյակում, որտեղ պատիվ ունեցանք հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Հանդիպման առանցքում էին մեզ միավորող քրիստոնեական և քաղաքակրթական արժեքները, կրոնական ազատությունն ու խաղաղությունը։ Խոսեցինք նաև Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնեա պետության առանձնահատուկ ժառանգության և հայ-ամերիկյան հարաբերություններում այդ հոգևոր ու արժեքային ընդհանրության նշանակության մասին։
Միասին աղոթեցինք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարօրության, ինչպես նաև նախագահ Թրամփի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր