Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Այդպես ցանկացած մեկն էլ կարող է

Այդպես ցանկացած մեկն էլ կարող է

Fri, 18 Sep 2026 12:12:09 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը՝ կոշտ քննադատության ենթարկելով վարչապետին և իշխանության ներկայացուցիչներին։

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների ներկայիս վարքագիծը չի համապատասխանում այն պատկերին, որը պետք է ունենա պետական պաշտոն զբաղեցնող քաղաքական ուժը։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ մինչ իշխանության գալը հանրությունը հնարավորություն է ունեցել տեսնելու, թե ինչպիսի քաղաքական և հասարակական դերակատարում են ունեցել ներկայիս իշխանության ներկայացուցիչները։ Նրա գնահատմամբ՝ իշխանության հասնելուց հետո նրանք պետական համակարգի, այդ թվում՝ ուժային կառույցների և պետական պահպանության հնարավորություններից օգտվելով են հանդես գալիս հասարակության առաջ։

Սաղաթելյանի պնդմամբ՝ պետական ռեսուրսների և իշխանական դիրքի օգտագործումը որևէ մեկին ինքնին ուժեղ, ազդեցիկ կամ հեղինակավոր չի դարձնում։

Նա Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու հռետորաբանությունը բնութագրել է որպես ինքնահաստատման փորձ՝ ընդգծելով, որ նման մոտեցումը, իր գնահատմամբ, չի վկայում ոչ ուժի, ոչ իշխանության, ոչ էլ բարոյականության մասին։

«Մինչև իշխանության լինելը տեսել ենք՝ ով են, ինչ կարգավիճակով, ու հիմա օգտվել պետական պահպանությունից, ամբողջ ուժային կառույցներից ու գալ մեծ-մեծ խոսել, ցանկացած մեկն էլ կարող է»,- ասել է Սաղաթելյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը Fri, 18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով