Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Պուտինը 2 տարով երկարաձգեց սննդամթերքի ներմուծման էմբարգոն

Պուտինը 2 տարով երկարաձգեց սննդամթերքի ներմուծման էմբարգոն

Fri, 18 Sep 2026 13:30:11 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոն ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի վերջը։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փաստաթուղթը նախատեսում է 2014 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով ներդրված հատուկ տնտեսական միջոցառումների երկարաձգում 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Կառավարությանը հանձնարարվել է ապահովել հրամանագրի կատարումը։ Անհրաժեշտության դեպքում, նախարարների կաբինետը կկարողանա առաջարկել նաև սահմանափակումների հետագա փոփոխություններ։

Էմբարգոն վերաբերում է սննդամթերքի լայն տեսականուն, այդ թվում՝ մսի, թռչնամսի, ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի և մի շարք այլ ներմուծման կատեգորիաների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. Պեսկով

Պուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. Պեսկով Fri, 30 Oct 2026 …