Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ռազմական կործանիչ ինքնաթիռների գործարքը հաստատվել է

Ռազմական կործանիչ ինքնաթիռների գործարքը հաստատվել է

Fri, 18 Sep 2026 22:00:01 +0400


ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային Lockheed Martin ընկերության արտադրած F-35 Lightning II Joint Strike Fighter գերժամանակակից ռազմական կործանիչ ինքնաթիռի վաճառքի գործարքը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 24,3 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Գործարքի շրջանակում Սաուդյան Արաբիան կստանա 48 միավոր նշված ռազմական կործանիչ ինքնաթիռներից եւ 49 միավոր Pratt & Whitney շարժիչներից։ Գործարքի մաս են կազմում նաեւ կապի միջոցները, պահեստամասերը եւ այլ սարքավորումներ եւ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են ձեռք բերված սպառազինությունների եւ սարքավորումների սպասարկման եւ օգտագործման համար։ Նշված գործարքը, ըստ Պետքարտուղարության հայտարարության, չի փոխի ուժերի հարաբերակցությունը Մերձավոր Արեւելքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ»

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ» Thu, 15 Oct 2026 19:30:05 +0400 Միացյալ …