Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան

Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան

Sat, 19 Sep 2026 14:00:00 +0400


«Խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի լինում։ Պետք է տեսնենք գործուն քայլեր․ 3 տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Բազմաթիվ անգամներ ՀՀ կառավարությանը կոչ ենք արել՝ հարցն օրակարգում պահել, փորձել բոլոր լծակներն օգտագործել, որ նրանք օր առաջ ազատ արձակվեն։ Սա նաև ցուցիչ է Ադրբեջանի վարած քաղաքականության, որ նրանք խաղաղության չեն գնալու»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Աշխարհաքաղաքական կարգն արագ է փոխվում ու վստահեցնում եմ՝ ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի։ Սա չընդունեք որպես պատերազմի կոչ, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք նրանց քայլերը»,- հավելել է նա։

Այսօր Արցախի հայաթափման 3-րդ տարելիցն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արցախցիների հետ «աշխատում» են

«Հրապարակ»․ Արցախցիների հետ «աշխատում» են Fri, 09 Oct 2026 08:25:26 +0400 Ավելի քան 3 ամիս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով