Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Նախազգուշացրել են լրտեսական ծրագրի տարածման մասին

Նախազգուշացրել են լրտեսական ծրագրի տարածման մասին

Sun, 20 Sep 2026 22:30:49 +0400


Մեծ Բրիտանիայի Կիբերանվտանգության Ազգային կենտրոնը Միացյալ Նահանգների եւ Նիդերլանդների համանման կառույցների հետ նախազգուշացրել են Իրանի կողմից լրտեսական ծրագրի տարածման մասին։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի հրապարակած հայտարարությունից։

Թիրախում բոլոր այն անձինք են, որոնց Թեհրանը դիտարկում է իր համար որպես սպառնալիք՝ քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, պետությանը քննադատողներ՝ թե Իրանի ներսում, թե ամբողջ աշխարհում։ Լրտեսական այդ ծրագրերը կազմում են մի ողջ «ընտանիք» եւ կոչվում են CHOSEN BRICK։ Իրանից ցանցահենները տարածում են այդ ծրագրերը մեսենջերների միջոցով, ինչպիսիք են WhatsAppն ու Telegram-ը։ Լիակատար հեռացումից հետո նույնիսկ նման լրտեսական ծրագիրը քողարկված կերպով շարունակում է մնալ համակարգի մեջ։ Արդեն գրանցվել են դեպքեր, երբ նման ծրագրերի «թակարդում» հայտնվածների անձնական տվյալները հրապարակվել են իրանամետ տարբեր հարթակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը Sat, 19 Sep 2026 21:45:36 +0400 Արդեն քանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով