Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով
Mon, 21 Sep 2026 17:15:31 +0400

Ռուսաստանում տեղի ունեցած Պետական Դումայի ընտրությունները, ինչպես եւ սպասվում էր, եղան ամենաքիչ մրցակցայինը։ Սակայն ընտրարշավը երկու կարեւոր խնդիր լուծեց ռուսական կառավարող համակարգի համար․ նախ՝ Կրեմլը հաստատեց ռուս-ուկրաինական ներկայիս պատերազմի պայմաններում առկա քաղաքական համակարգի լեգիտիմությունը եւ ընդլայնեց իշխանությունների մանդատը՝ պատերազմական պայմաններում։ Մասնակցությունը այս ընտրությունների համար կարելի է համարել հիմնական բաղադրիչներից մեկը։
Իշխանությունները մասնակցություն ապահովելու համար գնացել էին ռեսուրսների գերկենտրոնացման, մի բան, որ սովորաբար արվում է նախագահական ընտրությունների պարագայում։ Սեպտեմբերի 18-ի ամփոփիչ տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը 29,2-29,75 տոկոս էր։ 21 թվականի ընտրությունների համեմատ՝ զգալիորեն բարձր, քանի որ այն ժամանակ մասնակցությունը 18,39 տոկոս էր։ Մասնակցությունը ընտրական առաջին օրվա ամփոփիչ տվյալներով, ամենաքիչը Խակքասիայում է եղել, որը ղեկավարում է Կոմկուսը ներկայացնող Վալենտին Կոնովալովը՝ 13,84 տոկոս։ Ցածր էին ցուցանիշները նաեւ Իրկուտսկի մարզում՝ 14,2 տոկոս եւ Նովոսիբիրսկի մարզում՝ 15,77 տոկոս։ Քաղաքագետներն արդեն ֆիքսել են, որ ցածր մասնակցության ռեգիոնները նրանք են, որոնք համարվում են «բողոքավոր ռեգիոններ»։ Կենտրոնական Ռուսաստանում եւ Ուրալում տվյալները գոհացնող են եղել ընդհանուր առմամբ։ Մի փոքր պասիվություն եղել է Տուլայի եւ Սվերդլովսկի մարզերում։ Որոշ ռեգիոններում ընտրական առաջին օրն արդեն մասնակցությունը եղել է շատ բարձր՝ Բրյանսկի մարզում 65 տոկոս, Դոնեցկի Ժողհանրապետությունում՝ 73 տոկոս։
Ընդհանուր առմամբ՝ ռեգիոնալ միջինացված մասնակցության ցուցանիշը 23-25 տոկոս է։ Վերլուծաբանները նկատում են՝ իշխանությունները գործել են իրենց որդեգրած հայտնի եւ ընդունված սկզբունքով․ մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու համար օգտագործել են վարչական ռեսուրսը եւ իրականացրել ընտրական զարգվածի համակարգված կենտրոնացում։ Ուշագրավ է նաեւ այն, որ այս ընտրություններին վաղաժամ քվեարկել է 4,7 միլիոն մարդ։ 21 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 226 հազար ընտրող։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր