Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Որոշեք՝ չմեռնել և վերջ

Որոշեք՝ չմեռնել և վերջ

Mon, 21 Sep 2026 18:45:07 +0400


Ով դեռ չի մեռել, մի շտապեք մեռնել: Հիվանդ, հաշմանդամ, անկողնային… Կապ չունի: Հանկարծ չմեռնեք ու ձեր բարեկամներին ք.քը չգցեք, այսինքն՝ հակակոռուպցիոնի ձեռքը: Վերջացան այն ժամանակները, երբ, Թումանյանի ասած, ապրում էինք՝ ամեն մեռնողի երանի տալով: Իրավիճակ է փոխվել, սիրելի հայրենակիցներ: Հենց մեռաք՝ ձեր ամեն ինչի տերը Նիկոլն է դառնալու:

Հակակոռուպցիոնով մտնելու է ձեր բանկային հաշիվների մեջ՝ տեսնի ինչքան փող ունեք, դրա մի մասը տա ձեր հարազատին ու դուք անթաղ չմնաք, իսկ մնացածը գրի սառույցին: Թե ձեր հարազատներն ինչքան կգնան ու կգան, ինչքան դռներ կթակեն ձեր թողած ֆինանսական կարողությունը ժառանգելու կամ իրար մեջ բաժանելու համար, Աստված գիտի, և հարց է՝ ի վերջո ձեր փողերը ձեր հարազատներին կհասնե՞ն, թե՞ կհանգրվանեն ՀՀ կառավարության, այն է՝ Նիկոլի գրպանում: Այնպես որ, մի շտապեք մեռնել: Դուք դրանով հաստատ մեր պետությանը չեք հարստացնելու: Մինչև պետությանը հասնելը այնքա՜ն սոված բերան կա… Մի ամբողջ կառավարություն, ներառյալ՝ կառավարական օլիգարխներ…

Ինչ անել, եթե շատ մոտ եք մեռնելուն: Ժամանակ գտեք, գնացեք բանկ ու դատարկեք ձեր բոլոր հաշիվները, քարտերը, բանկային գզրոցները: Ինչ ունեք-չունեք, տարեք տուն, տվեք ձեր երեխաներին՝ պայմանով, որ ձեզ առոք-փառոք թաղեն, պետության շպրտած 200 հազար դրամին էլ չնայեն: Նիկոլի ու նրա կառավարության կերածը թող այդ 200 հազար դրամը լինի, էն էլ տանեն՝ դեղի փող դարձնեն: Պայմանավորվեցի՞նք:

Իսկ կարողա՞ պատահի դուք մեկից ավելի անշարժ գույք ունեք… Այո՞: Վա՜յ… Հանկարծ չփորձեք մեռնել: Նիկոլը հակակոռուպցիոնով մտնելու է կադաստր, ձեր ունեցած անշարժ գույքերը վեր գրի՝ տանի: Թողնելու է ընդամենը մի գոմ, իսկ ձեր հարազատներին տալու է 200 հազար դրամ, որ ձեզ թաղեն: Եթե հարազատները շատ վեր-վեր թռնեն, բողոքեն, փորձեն տեր կանգնել ձեր ունեցած գույքերին, Նիկոլը կհայտարարի, որ դուք, ձեր կենդանության օրոք, անազնիվ ճանապարհով եք դրանք ձեռք բերել կամ էժան գներով սեփականաշնորհել: Ուրեմն տեսեք՝ ինչ եք անում: Նախ՝ մեռնելը մի փոքր հետաձգում եք, մի հատ ծանոթ նոտար եք ճարում, ապա՝ ձեր ունեցած-չունեցած անշարժ գույքերը սեփականության իրավունքով կտակում հետնորդներին՝ դարձնում նրանց անունով:

Տեսեք, որ երեխեքի մեջ կռիվ չընկնի: Վերջում ձեր անունով կթողնեք մի կիսաքանդ գոմ, որ հենց մեռնեք, ձեր հարազատները կարողանան պետությունից ստանալ 200 հազար դրամ՝ թաղման փող կամ նպաստ, ինչպես Նիկոլն է ասում: Ձեր մահից հետո այդ գույքերը պետությանը չէ, որ պիտի ծառայեն: Դրանք կդառնան ՔՊ-ական շունուշանգյալի և նրանց լակոտների զվարճատեղի: Այնպես որ ձեր հայրենասիրական մղումները թողեք մի կողմ, նայեք Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Ծառուկյանին, մյուսներին ու ձեզ խղճացեք:
Սովետի վախտ պետությունը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 3 ռուբլի 20 կոպեկ էր տալիս հանգուցյալի ընտանիքին: Դա մի մեծ բան չէր, բայց արդար էր այն իմաստով, որ բոլորին էին տալիս՝ առանց մեռելի եղած-չեղածը ստուգելու: Այս հարցում, փաստորեն, Սովետի վախտ կոռուպցիա չկար: Ինչ չէինք տեսել՝ Նիկոլի օրոք տեսանք: Ո՞վ կսպասեր, որ անկախացումից հետո Հայաստանում ինչ-որ մեկի մտքով կանցնի՝ քիթը մեռելի հաշիվների ու գույքերի մեջ մտցնել: Նիկոլ, քեզ երկրի ղեկավար ասողի հերն եմ անիծել… Դու ուրիշ զբաղմունք չունե՞ս: Ողջ հանդերձյալ աշխարհը խառնել ես իրար, ի՞նչ ես ուզում մեռելներից… ՀՀ քաղաքացիները, այո, ի հեճուկս ձեզ, չպետք է մեռնեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանին

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանին Mon, 21 Sep 2026 15:45:51 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով