Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ով կարող է լինել Ծառուկյանի հաջորդ մրցակիցը

Ով կարող է լինել Ծառուկյանի հաջորդ մրցակիցը

Mon, 21 Sep 2026 19:15:25 +0400


UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է թեթև քաշային կարգում հնարավոր խոշոր դիմակայության մասին, որի շրջանակում կարող են մրցել գործող չեմպիոն Ջասթին Գեյջին և հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը։

Ուայթի խոսքով՝ այս պահին մենամարտի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում չկա, քանի որ ամեն ինչ առաջին հերթին կախված է Գեյջիի ծրագրերից և որոշումից։

UFC-ի ղեկավարը նշել է, որ ինքը դեռ չի կարող հստակ ասել՝ ինչ ծրագրեր ունի գործող չեմպիոնը և արդյոք նա պատրաստ է ընդունել Ծառուկյանի մարտահրավերը։

«Տիտղոսի համար մենամարտի հարցում ամեն ինչ կախված է Գեյջիից։ Մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչ է նա ցանկանում անել։ Նա ներկա էր UFC 331-ի մրցաշարին, և այժմ պետք է սպասել, թե ինչ որոշում կկայացնի»,– նշել է Դանա Ուայթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը հայտարարեց՝ ինչու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող նախկինը լինել

Փաշինյանը հայտարարեց՝ ինչու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող նախկինը լինել Sat, 19 Sep 2026 20:54:37 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով