Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». 14 դպրոցում վարչատնտեսական համակարգողի պաշտոն թափուր է

«Հրապարակ». 14 դպրոցում վարչատնտեսական համակարգողի պաշտոն թափուր է

Tue, 22 Sep 2026 11:45:49 +0400


Սեպտեմբերի 1-ից մարզերի հանրակրթական դպրոցների կառավարումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը, իսկ վարչատնտեսական մասը ենթակա է մարզպետների աշխատակազմին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Սեպտեմբերի 7-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական քանի՞ դպրոց չունի վարչատնտեսական մասի համակարգող։ Ե՞րբ են նշանակվելու այդ դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողները»։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ որոշում կայացվեց, որ դպրոցում երկիշխանություն է հաստատվելու` տնօրենը միայն բովանդակային հարցերն է կառավարելու, իսկ վարչատնտեսական մասի համակարգողը` տնտեսական հարցեր, բյուջե:

Մարզպետի աշխատակազմից հարցմանն ի պատասխան հայտնել են․ «Տավուշի մարզի հանրակրթական 14 դպրոց սեպտեմբերի 7-ի դրությամբ վարչատնտեսական մասի համակարգող չունի: Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են վարչատնտեսական մասի համակարգողների թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները»:

Տավուշի հանրակրթական 76 դպրոցից 14-ում վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնը թափուր է։ Նմանապես՝ Տավուշի մարզպետի աշխատակազում 11 հաստիք տարիներով թափուր է։ Դրանք զբաղեցնելու հայտարարություններ են տրվում, սակայն պաշտոնները չեն համալրվում։ Պաշտոնները չհամալրվելու պատճառը գուցե այն է, որ մարզպետի աշխատակազմում միայն «յուրայինների՞ն» են պաշտոն տալիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան

«Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Wed, 16 Sep 2026 09:30:48 +0400 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով