Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ալիևը խորհրդակցություն է անցկացրել․ ի՞նչ կապ ունի Սոթքի հանքավայրը

Ալիևը խորհրդակցություն է անցկացրել․ ի՞նչ կապ ունի Սոթքի հանքավայրը

Tue, 22 Sep 2026 12:17:36 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել այդ երկրում հանքարդյունաբերության և մետալուրգիայի արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ​​ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն։

Տեղեկությունը հաղորդում են տեղի ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 7-ին ադրբեջանական պետական «AzerGold» ընկերությունը Սոթքի (Զոդի) ոսկու հանքավայրի իր վերահսկողության տակ գտնվող հատվածում (Քարվաճառի/Քելբաջարի շրջան) իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ պայթեցումը նոր փուլ է հանդիսանում հանքի այդ հատվածի արդյունաբերական ակտիվ շահագործման և տնտեսական շրջանառության մեջ դնելու համար։

«AzerGold»-ը դիտարկում և ուսումնասիրում է նաև հանքի այդ տարածքում հանքանյութի վերամշակման նոր համալիր (ֆաբրիկա) կառուցելու ծրագրերը։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մինչ այս փուլին անցնելը, նրանք 2025 թվականի օգոստոսից սկսած իրականացրել են երկրաբանական հետախուզում, տեղագրական քարտեզագրում և շուրջ 18,000 գծամետր հորատման աշխատանքներ։

Սոթքի հանքավայրը, որը համարվում է տարածաշրջանի խոշորագույններից մեկը, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սահմանազատման արդյունքում կիսվել է Հայաստանի (Գեղարքունիքի մարզ) և Ադրբեջանի միջև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է

Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է Mon, 02 Nov 2026 11:25:29 +0400 …