Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերի գները կարող են հասնել աստղաբաշխական թվերի

Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերի գները կարող են հասնել աստղաբաշխական թվերի

Tue, 22 Sep 2026 14:45:11 +0400


Լիոնել Մեսսիի և Արգենտինայի ազգային հավաքականի պատմությունը մոտենում է հանգուցալուծմանը։ Եթե նախատեսված ծրագիրը չփոխվի, 2026 թվականի հոկտեմբերի 6-ին Մեսսին վերջին անգամ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգա Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում։

Մեսսիի հրաժեշտի հանդիպման մրցակիցը լինելու է Բենինի ազգային հավաքականը։ Հանդիպումը լինելու է ընկերական ու , ինչպես նշվեց, կկայանա Արգենտինայի մայրաքաղաքի «Մոնումենտալ» մարզադաշտում։

Արգենտինայի հավաքականը սեպտեմբերի 30-ին Կորդոբայում կխաղա Բոլիվիայի դեմ, հոկտեմբերի 3-ին «Մոնումենտալում» կմրցի Բուրկինա Ֆասոյի հետ, իսկ հոկտեմբերի 6-ին նույն մարզադաշտում կընդունի Բենինի հավաքականին։

Հենց Բենինի դեմ հանդիպումն էլ նախատեսված է որպես Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղը Արգենտինայի ազգային հավաքականում։

Որքա՞ն արժեն Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերը

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է հանդիպման տոմսերի պաշտոնական գները։ Մեծահասակների համար ամենաէժան տոմսն արժե 90,000 արգենտինական պեսո, ինչը սեպտեմբերի 22-ի փոխարժեքով մոտ 59 ԱՄՆ դոլար է։

Տոմսերի գները հետևյալն են.

Popular՝ 90,000 պեսո՝ մոտ 59 դոլար

Popular՝ 3-10 տարեկան երեխաների համար՝ 29,000 պեսո՝ մոտ 19 դոլար

Platea Alta Sívori / Centenario՝ 180,000 պեսո՝ մոտ 119 դոլար

Platea Media Sívori / Centenario՝ 320,000 պեսո՝ մոտ 211 դոլար

Platea Alta San Martín / Belgrano՝ 320,000 պեսո՝ մոտ 211 դոլար

Platea Baja San Martín / Belgrano՝ 450,000 պեսո՝ մոտ 297 դոլար

Platea Media San Martín / Belgrano՝ 480,000 պեսո՝ մոտ 317 դոլար

Այսպիսով, Մեսսիի հրաժեշտի խաղի պաշտոնական տոմսերի գները կազմում են մոտ 59-ից 317 դոլար։ Երեխաների համար նախատեսված ամենաէժան տարբերակը մոտ 19 դոլար է։

Հաշվի առնելով սակայն հանդիպման բացառիկ նշանակությունը՝ կա մտահոգություն, որ տոմսերը կարող են սպառվել վաճառքի մեկնարկից հաշված ժամերի ընթացքում։ «Մոնումենտալը» մեծ տարողություն ունի, սակայն Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականում վերջին խաղը դիտելու ցանկություն ունեցող երկրպագուների թիվը կարող է զգալիորեն գերազանցել հասանելի տոմսերի քանակը։

Մեծ պահանջարկի ֆոնին մեկ այլ խնդիր կարող է դառնալ տոմսերի վերավաճառքը։ Եթե պաշտոնական վաճառքից հետո տոմսերը հայտնվեն երկրորդային շուկայում, դրանց գները կարող են կտրուկ աճել և հասնել անգամ աստղաբաշխական թվերի։ Նման դեպքերում երկրպագուները կարող են ստիպված լինել պաշտոնական արժեքից մի քանի անգամ ավելի վճարել Մեսսիի հրաժեշտի պատմական խաղը մարզադաշտից դիտելու համար։

Այս իրավիճակը հատկապես հավանական է այն պատճառով, որ հանդիպումը հետաքրքրություն է առաջացնելու ոչ միայն Արգենտինայում։ Մեսսիի երկրպագուների հսկայական բանակը տարածված է աշխարհի տարբեր ծայրերում, և ակնհայտ է, որ նրանց մի մասը պատրաստ է ճանապարհորդել հազարավոր կիլոմետրեր՝ ֆուտբոլի լեգենդի վերջին խաղը Արգենտինայի հավաքականի կազմում «Մոնումենտալում» դիտելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը

«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը Mon, 21 Sep 2026 21:52:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով