Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան
Tue, 22 Sep 2026 21:45:18 +0400

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի, վերջին տաս տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով, հուսով եմ կլինեն անկեղծ և կտան հստակ գնահատականներ։
Ստորև ներակայցնում եմ այն հարցերը, որոնք ըստիս կարևոր են դաշտը առավել հստակ դարձնելու համար
1. 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական դիրքորոշումը 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքների, ինչպես նաև դրան հաջորդած դիվանագիտական զարգացումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
– Արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները կարելի է գնահատել որպես հաղթանակ։
– Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք գնահատում պատերազմի արդյունքները և դրանց քաղաքական ու դիվանագիտական հետևանքները։
2. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շարժումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
– Արդյո՞ք դրանք համարում եք իշխանության փոխանցում։
– Արդյո՞ք դրանք համարում եք սահմանադրական կարգի տապալում։
– Արդյո՞ք դրանք համարում եք ժողովրդական հուզումներ։
– Արդյո՞ք Դուք և Ձեր ղեկավարած քաղաքական ուժը մասնակցել եք այդ գործընթացներին։ Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։
3. TRIP նախագծի վերաբերյալ
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը TRIP նախագծի վերաբերյալ և հստակեցնել, թե ինչ եք հասկանում տվյալ նախագծի ներքո։
Մասնավորապես՝
– Այն դիտարկո՞ւմ եք որպես «Զանգեզուրի միջանցք»։
– Թե՞ այն դիտարկում եք որպես տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի զարգացման նախագիծ։
Խնդրում ենք նաև ներկայացնել նախագծի վերաբերյալ Ձեր քաղաքական ուժի հիմնական դիրքորոշումը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շահերի վրա։
4. Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականը
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը Ն․Փ գործունեության և, մասնավորապես, ազգային ու պետական շահերին վերաբերող որոշումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
– Արդյո՞ք գտնում եք, որ Ն․Փ գործողություններով դավաճանել է Հայաստանի Հանրապետության շահերին։
– Թե՞ գտնում եք, որ այդ գործողություններով հետապնդվել են Հայաստանի Հանրապետության շահերը։
Խնդրում ենք հնարավորության դեպքում Ձեր պատասխանները ներկայացնել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հստակ, ամփոփ և ձևակերպումներով»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր