Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Կամո Արեյանը պահանջել է, որ գործն իր մասով գնա դատարան

«Հրապարակ»․ Կամո Արեյանը պահանջել է, որ գործն իր մասով գնա դատարան

Wed, 23 Sep 2026 10:15:29 +0400


Երեւանի քաղաքապետարանի երկարամյա աշխատակից, Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանին երկու քրեական վարույթով մեղադրանք է առաջադրվել։ Առաջինով նրան մեղադրում են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում աշխատելու շրջանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ երկու՝ 6000-ական քմ հողամասերի օտարման գործընթացներում թույլ տված խախտումների հետ կապված։ Երկրորդ գործով, որտեղ մեղադրյալ է նաեւ Նաիրա Տեր-Ստեփանյանը, Արեյանին մեղադրում են պաշտոնեական կեղծիքի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից «լիազորություններն անցնելուն օժանդակելու» մեջ։ Ըստ մեղադրանքի՝ դրա հետեւանքով պետությունը զրկվել է 105 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասից։ Արեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։

Արեյանի պաշտպան Արմեն Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում. «Բոլոր երկու գործերով էլ վաղեմության ժամկետն անցած է։ Պարզապես պարոն Արեյանը մեղադրանքը չի ընդունել, գործն իր մասով ուղարկվել է դատարան, գործը կքննվի։ Պարոն Արեյանը չի ընդունում, որ իր լիազորություններն առնչվում են այդ դեպքերին, այս է ամբողջ խնդիրը։ Իր լիազորությունների սխալ գնահատման խնդիր ունենք, մեր կարծիքով։ Այն գործընթացները, որոնք իրեն են վերագրվում, ընդհանրապես իր հետ առնչություն չեն ունեցել։ Ինքը վաղեմության ժամկետի անցնելու հիմքով չի միջնորդել, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի։ Թե ինչի են գործ հարուցել եւ ինչի են գործը քննել վաղեմության ժամկետների անցած լինելու պարագայում` այդ մասով չեմ կարող ասել։ Ցանկացած դեպքում երեւի տեսել են խախտումներ, համայնքին պատճառված վնասներ, այդ մասով միգուցե նախաքննությունն այդպես է տեսել եւ գնում է այդ ուղղությամբ, այդ թվում՝ նաեւ հետագայում այդ համայնքների իրավունքները վերականգնելու տրամաբանությամբ։ Խնդիրը հետեւյալն է, որ պարոն Արեյանի մասով, ըստ էության, քննարկման առարկան իր լիազորությունները նկարագրված դեպքերին առնչվում են, թե` չէ։ Սրա մեջ է մեր վեճը դատախազության հետ, այսինքն՝ մեր խնդիրը հետեւյալն է, որ պարոն Արեյանը չէր կարող նման դեպքերին որեւէ ձեւ առնչվել ի պաշտոնե»։

Այսինքն, Կամո Արեյանը ցանկացել է գնալ դատարան եւ այնտեղ արդարացվել։ «Պարոն Արեյանը չի ուզել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ արդարացվող հիմքով, այսինքն՝ ինքը համարում է, որ որեւէ առնչություն չունի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով