Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում

Wed, 23 Sep 2026 18:54:47 +0400


Երևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը։ Սա արդեն պարզապես բնապահպանական խնդիր չէ․ սա մարդկանց առողջության հարց է, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

«Մենք բոլորս տեսնում ենք այդ փոշին՝ փողոցներում, շենքերի պատուհաններին, մեքենաների վրա։ Բայց ամենավտանգավորն այն է, ինչ չենք տեսնում․ այդ նույն փոշին մենք ամեն օր շնչում ենք։ Մենք, մեր երեխաները, մեր ծնողները։

Այս իրավիճակը չի կարելի ընդունել որպես սովորական երևույթ և սահմանափակվել միայն հերթական թվերի հրապարակմամբ։

Պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է Երևանում օդն այս վիճակում, որո՞նք են հիմնական պատճառները, ի՞նչ է արվում դրանք վերացնելու համար և ո՞վ է պատասխանատու արդյունքի համար։

Որպես ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս հարցը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։

Մարդը չպետք է առողջությամբ վճարի իր քաղաքում ապրելու համար։

Մաքուր օդը արտոնություն չէ։

Մաքուր օդը մարդու ամենատարրական իրավունքն է»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Mon, 14 Sep 2026 18:15:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով