Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից

Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից

Thu, 24 Sep 2026 16:30:54 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի էզ-Զեյդիի հետ։ Հանդիպումից հետ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել անվտանգային համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

Կողմերը քննարկել են ռազմավարական հարաբերությունների բոլոր ասպեկտները և համաձայանություն է ձեռք բերվել Սինջարում Իրաքի պետական ​​իշխանության լիարժեք հաստատման և օտարերկրյա զինված ուժերի ներկայությանը վերջ տալու վերաբերյալ։

Համաձայնեցված մեխանիզմների ու ժամանակացույցի համաձայն, թուրքական ուժերը փուլ առ փուլ Բաշիքա-Զիլքան ռազմական հենակետը կհանձնեն Իրաքի դաշնային կառավարությանը։

Իրաքում թուրքական զինուժի ներկայությունը երկար ժամանակ Բաղդադի դժգոհության ու կողմերի միջև հարաբերությունները լարման պատճառ էր եղել։ Իսկ Թուրքիան Բաշիքայի ռազմակայանը ստեղծել էր 2015-ի դեկտեմբերին՝ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության համաձայնությամբ։

Նյու Յորքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև երկկողմ առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման, ստորագրված համաձայնագրերի անհապաղ իրականացման և համատեղ ռազմավարական նախագծերի վերաբերյալ, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները

«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները Wed, 14 Oct 2026 08:45:54 +0400 Հայաստանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով