Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու

«Հրապարակ»․ Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու

Sat, 26 Sep 2026 08:25:52 +0400


9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկից բավականին անցել է: Մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը` տարբեր ֆորմատներով սկսել է քննարկել ու գնահատել իրենց գործունեութան արդյունավետությունն ու խորհրդարանում հնչող ելույթները։ Վերլուծությունների արդյունքում ընդդիմադիր շրջանակներում հասկացել են, որ շատ բացեր կան, թերությունները շտկելու, սխալներն ուղղելու ժամանակն է եւ քննարկվում են ընդդիմադիր երկու խմբակցությունների միասնական աշխատանքը կազմակերպելու ու հստակ օրակարգ ձևավորելու հարցերը։ Նպատակը ոչ միայն սեփական օրակարգով հանդես գալն է, այլև իշխանության թելադրած օրակարգերի դաշտ չմտնելը։

Այս առումով ավելի փորձառու նախկին պատգամավորները, որոնց մի մասը խորհրդարանից ինչ ինչ պատճառներով դուրս է մնացել, նախաձեռնել են կուլիսային խորհրդակցություններ՝ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությունը, միասնական օրակարգն ամրապնդելու եւ առաջ մղելու համար։ Ըստ այդմ՝ փորձ է արվում համախմբել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և ձևավորել առավել համակարգված ու միասնական աշխատանք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը

«Հրապարակ». Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը Tue, 22 Sep 2026 08:45:14 +0400 Կիրակի օրն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով