Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ուշագրավ ժողով է սպասվում

«Հրապարակ»․ Ուշագրավ ժողով է սպասվում

Tue, 29 Sep 2026 08:10:15 +0400


Դատավորները պատրաստ­վում են հերթական ժողովին։ Մեր տեղեկություններով՝ ժողովը գումարվելու է նոյեմբերի 6-ին։ Օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի 2 անդամի՝ դատավորի եւ ոչ դատավորի ընտրությունն է։ Այսինքն, դատավորները պատրաստվում են ընտրել այն անձանց, որոնք առաջիկայում կարեւոր դեր են ունենալու դատավորների գործունեության գնահատման գործընթացում։ Թե ովքեր են հավակնելու այս պաշտոններին, եւ ում թեկնածությունները կստանան դատավորների աջակցությունը, հայտնի չէ։ Հատկանշական է, որ հանձնաժողովի ձեւավորումը տեղի է ունենում դատական համակարգի համար կարեւոր փուլում, ուստի նոյեմբերի 6-ի ժողովի արդյունքները կարող են ուշագրավ լինել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցին արձագանքել է երեկվա ԱԺ նիստին

Եկեղեցին արձագանքել է երեկվա ԱԺ նիստին Wed, 26 Aug 2026 19:47:02 +0400 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով