Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Հունիսի 7-ին ժողովուրդը խաղաղությունը չի ընտրել

Հունիսի 7-ին ժողովուրդը խաղաղությունը չի ընտրել

Tue, 06 Oct 2026 19:45:38 +0400


Այս երկրի այսօրվա ամենամեծ խնդիրը ո՛չ Ալիեւի հոխորտանքներն ու Էրդողանի դավերն են, ո՛չ ռուսական կայսրապետական նկրտումներն ու Արեւմուտքի խարդավանքները: Այս երկրի այսօրվա ամենամեծ խնդիրը, թերեւս, երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին համարժեք ռազմաքաղաքական ընտրանի չունենալն է: Եթե այս երկիրն իր առջեւ ծառացած մարտահրավերներին համարժեք ռազմաքաղաքական ընտրանի ունեցող երկիր լիներ, ապա ո՛չ նրա իշխանությունն իրեն թույլ կտար չեղած խաղաղությունը երկրի վրա խաղաղության գնով վաճառելը, ո՛չ էլ ընդդիմությունն իրեն թույլ կտար՝ քաղաքացիական պատերազմ թույլ չտալու պատճառաբանությամբ իրեն տրված ժողովրդի ձայները չպաշտպանելը:

Այս իմաստով, այսօրվա իշխանությունն իր գործելակերպով ապացուցում է, որ ինքն այդպես էլ չի հասկացել, որ հունիսի 7-ի ընտրություններում կարեւորը ոչ թե իր նկարած 49,1 տոկոսն է, այլ իր դեմ քվեարկած 50,9 տոկոսը, չի հասկացել, որ այս ընտրություններում ժողովուրդն իր խաղաղության օրակարգին ոչ թե այո, այլ ոչ է ասել: Ու, անկախ նրանից, թե ինքն այսօր ինչի մասին է աշխարհին պատմում, միեւնույն է, արդեն գալիս է ժողովրդի՝ իր քվեի հետեւից գնալու օրը, եւ ոչինչ ու ոչ մեկը չի կարող կասեցնել այդ օրվա մոտենալը: Իրավիճակին ադեկվատ գնահատական չտալու տեսակետից իշխանությունից հետ չի մնում նաեւ ընդդիմությունը: Հետ չի մնում, որովհետեւ սա էլ իր հերթին չի հասկանում, որ հունիսի 7-ին, երբ այս ժողովուրդն իրեն ձայն է տվել, ապա ձայն է տվել ոչ թե նրա համար, որ ինքն այսօր գա ու իր իշխանափոխություն չանելը քաղաքացիական պատերազմ թույլ չտալով արդարացնի, այլ ձայն է տվել, որ ինքն իր խոստացած իշխանափոխությունն անի: Ու, անկախ նրանից, թե ինքը ինչն ինչպես կներկայացնի, միեւնույն է, ժողովուրդն իր մասին հետեւություն անելիս ելնելու է ոչ թե քաղաքացիական պատերազմ թույլ չտալու մասին իր պատումներից, այլ իշխանափոխություն անելու իր խոստումներից: Եվ դրանից ելնելու իրավունք ժողովուրդն իսկապես ունի: Ունի, որովհետեւ, երբ ընտրություններ էին, ինքը՝ ընդդիմությունը, ժողովրդից ոչ թե քաղաքացիական պատերազմ թույլ չտալու, այլ իշխանափոխություն անելու մանդատ էր ուզում:

Իհարկե, միշտ էլ հաճելի է քաղաքացիական պատերազմ թույլ չտվողի կամ խաղաղություն բերողի զգացողությամբ ժողովրդին ներկայանալը: Բայց մինչեւ խաղաղություն բերողի կամ քաղաքացիական պատերազմ թույլ չտվողի զգացողությանը հասնելը, այս երկրի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հասկանան, որ ժողովուրդն այլեւս գիտի, որ հունիսի 7-ին ինքը ո՛չ խաղաղությունը եւ ո՛չ էլ քաղաքացիական պատերազմ թույլ չտալը չի ընտրել, որ հունիսի 7-ին իշխանությունն ու ընդդիմությունն իրեն ուղղակի խաբել են:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա մեր մարզում դա էլ չկա

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա մեր մարզում դա էլ չկա Tue, 06 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով