Քրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել
Thu, 08 Oct 2026 22:30:02 +0400

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել մինչեւ վեց ամիս՝ Պորտուգալիայի հավաքականից առանց արտոնության հեռանալու համար։ Այս մասին հայտնում է «A Bola» պարբերականը։ 41-ամյա Ռոնալդուի դեմ նախաձեռնվել է կարգապահական հետաքննություն՝ Պորտուգալիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի Կարգապահական ռեգլամենտի 160-րդ հոդվածի շրջանակում։ Համաձայն այդ հոդվածի՝ կանոնավոր կերպով հավաքների հրավիրվող մարզիկը առանց հարգելի պատճառի եթե լքում է ճամբարը կամ հանդիպումը կամ ազգային հավաքականի այլ միջոցառում, կարող է որակազրկվել մինչեւ վեց ամիս ժամկետով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր