Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Fri, 09 Oct 2026 08:05:05 +0400


Բրյուսովի անվան եւ մանկավարժական համալսարանները, ֆիզկուլտինստիտուտը միավորելու նախագիծը կարծես մտել է գործնական փուլ։ Կառավարությունը, հիշեցնենք, նման նախագիծ էր շրջանառել 2022-ին, որը բուհական համակարգի խոշորացման ու «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի մասն էր կազմելու։ Երբ միավորման գաղափարը հայտնի դարձավ, մեծ աղմուկ բարձրացավ, սկսեցին դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիաներ անել։ Հատկապես ակտիվ էին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը, եւ այդ բուռն դիմադրության պատճառով կառավարությունը ժամանակավորապես նահանջեց։

Մեր աղբյուրն ասում է, որ ոչ միայն չեն հրաժարվել այդ մտադրությունից, այլեւ ներկայում ընթանում են գործնական քայլեր՝ այն կյանքի կոչելու նպատակով։ ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ այդ հարցով մեկնաբանության համար դիմենք Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, իսկ այնտեղից դեռ չի հաջողվել պարզաբանում ստանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 12-18-ը ով ֆինանսապես կշահի

Հոկտեմբերի 12-18-ը ով ֆինանսապես կշահի Sun, 11 Oct 2026 20:45:29 +0400 Խոյ Եթե որոշեք խնայել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով