«Լակոտը դու ես, այ համբալ». ինչ է կատարվում Աջափնյակում
Tue, 13 Oct 2026 11:23:14 +0400

Երևանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել են լարված միջադեպով։ Տեղում վեճ է ծագել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի միջև։
Սերոբ Սարգսյանը, դիմելով Մեսրոպ Մանուկյանին, կոշտ արտահայտություններ է հնչեցրել՝ նրան մեղադրելով աներոջը պատկանող բենզալցակայանը պաշտպանելու համար դեպքի վայր գալու մեջ։
Ի պատասխան՝ Մանուկյանը նույնպես վիրավորական արտահայտություններ է արել վարչական շրջանի ղեկավարի հասցեին։
«Արա, այ տղա, եկել ես աներոջդ պաշտպանելո՞ւ, արա, ա՛յ լակոտ»,- ասել է Սարգսյանը:
«Լակոտը դու ես, այ համբալ»,- արձագանքել է Մանուկյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր