Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
Tue, 13 Oct 2026 19:30:32 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել առաջիկա նոյեմբերին իր եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Թրամփի՝ Ասիական ռեգիոն կատարելիք այցի ընթացքում։ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը՝ Օհայո նահանգ մեկնելուց առաջ։
Նշենք, որ նոյեմբերի 18-19-ին կայանալու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը Շենչժեն քաղաքում եւ նախագահ Թրամփը մտադիր է մասնակցելու դրան։ South China Morning Post-ը գրում է, որ Թրամփը նաեւ կմասնակցի նոյեմբերի 16-18-ին կայանալիք Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ Ֆիլիպիններում կայանալիք գագաթնաժողովին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր