Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Վան Գոգի՝ 60 տարի հանրությանը չցուցադրված կտավը կվաճառվի 180 մլն դոլարով

Վան Գոգի՝ 60 տարի հանրությանը չցուցադրված կտավը կվաճառվի 180 մլն դոլարով

Wed, 14 Oct 2026 23:45:59 +0400


Հոնկոնգում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համար, որը հանրությանը չէր ցուցադրվել ավելի քան 60 տարի։ Նկարը նոյեմբերի 18-ին կվաճառվի Նյու Յորքում Sotheby’s աճուրդում․ արժեքը գնահատվում է շուրջ 180 միլիոն դոլար։

1890 թվականի մայիսին ստեղծված կտավը Վան Գոգի կյանքի վերջին շրջանի կարևոր գործերից է։ Նկարիչն այն ստեղծել է Ֆրանսիայի Օվեր-սյուր-Ուազ գյուղում՝ մահից մոտ երկու ամիս առաջ։ Նկարում պատկերված է ծաղկած հսկայական շագանակենի։ Աճուրդում կտավը կարող է սահմանել Վան Գոգի ստեղծագործությունների վաճառքի նոր ռեկորդ։ Այն վաճառքի կհանվի երկար ժամանակ հանրությանն անհասանելի մնացած 12 ստեղծագործությունից բաղկացած հավաքածուի կազմում։ Հավաքածուում են նաև Պոլ Սեզանի և Կլոդ Մոնեի աշխատանքները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն Fri, 23 Oct 2026 10:31:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով