Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Թրամփից հետո Մասկն էլ Զելենսկուն կոչ արեց հեռանալ

Թրամփից հետո Մասկն էլ Զելենսկուն կոչ արեց հեռանալ

Thu, 15 Oct 2026 13:00:38 +0400


SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ «ժամանակն է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարական տա»։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Մյուզի գրառումը։

«Եվ այսպես, կոտորածը կշարունակվի։ Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա», – գրել է նա։

Մկուզը մեկնաբանել է Զելենսկու հարցազրույցը բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի հետ և ենթադրել, որ Ուկրաինայի նախագահը «վախենում է հակամարտության ավարտից և նախագահական ընտրությունների անցկացումից»։

Նրա կարծիքով, «եթե պարտվի, Զելենսկին կարող է հետաքննության և քրեական հետապնդման ենթարկվել»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։ Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում նա բացառել է ընտրությունների անցկացումը մինչև մարտական ​​գործողությունների ավարտը։

«Իհարկե՝ ոչ։ Դա իմ պատասխանատվությունն է», – պատասխանել է Զելենսկին իր կամավոր հրաժարականի հնարավորության մասին հարցին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին պետք է հեռանա նախագահի պաշտոնից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի Wed, 14 Oct 2026 14:03:21 +0400 Սահմանադրական դատարանի 9 անդամներն այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով