Կարգադրել է՝ մշակել Իրանի դեմ հարվածների տարբերակները
Fri, 16 Oct 2026 12:00:54 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու տարբերակներ: Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Զաքարի Քոենը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում որոշում կկայացնի Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ:
«Թրամփը զինվորականներին հրամայել Է իրանական թիրախներին հարվածների լրացուցիչ պլաններ մշակել, որոնք ներառում են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ,- գրել Է Քոենը X սոցցանցում:
Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգները կարող է ևս մեկ շարք հարվածներ հասցնել Իրանին, որից հետո հայտարարել հաղթանակի մասին և արագ դուրս բերել իր զորքերը տարածաշրջանից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր