Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան

Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան

Sat, 17 Oct 2026 10:07:38 +0400


Սիրելի՛ գյումրեցիներ,

Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց տեսակով։

Գյումրեցիներն արժանի են ոչ թե միայն գեղեցիկ խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։ Մեր նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսությունը, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ապահովել երեխաների ապագան հայրենիքում։

Ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։ Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան։

Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն՝ ազգային ինքնության, պատմության, հավատքի ու արժեքների պահպանմամբ։

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Գյումրի, շնորհավո՛ր տոնդ, հայրաքաղաք։

Ուժեղ Գյումրի՛։ Ուժեղ Հայաստա՛ն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով