Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Sat, 17 Oct 2026 21:45:09 +0400


Ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը ունեցել է երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է երեք մոտեցումներից միայն մեկը` 185 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 189 կգ ծանրություն: Այս վարժությունում նա 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ։ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինտերնետ չկա, VAR-ը չի գործում. սա Հայաստանն է

Ինտերնետ չկա, VAR-ը չի գործում. սա Հայաստանն է Fri, 16 Oct 2026 17:20:06 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով