Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ
Tue, 20 Oct 2026 11:38:00 +0400

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները մտադիր են խնդրի վերաբերյալ նամակներ փոխանցել և միջազգային հանրության ու դիվանագիտական կառույցների ուշադրությունը հրավիրել հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքների վրա։
Ավելի վաղ, բնապահպաններն ու ակտիվիստները բողոքի ակցիա և քայլերթ էին անցկացրել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Մասնակիցները հանդես էին եկել «Պահպանեք մեր ջուրը» և «Ամուլսար, միայն սար» կոչերով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր