Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի

Thu, 22 Oct 2026 10:25:34 +0400


Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո Նիկոլ Փաշինյանը ամռանը ջերմոցատերերին «աչքալուսանք» տվեց, թե ծաղիկների եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել Հայաստանից՝ դեպի ԵՄ երկրների շուկաներ։ Անգամ ծաղկի թագավորություն Հոլանդիան է անհամբեր սպասում հայկական ծաղիկին: Էկոնոմիկայի նախարար Պապոյանն էլ հայտարարեց, որ կառավարությունը կաջակցի` կսուբսիդավորվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղիկների արտահանումը։ Կառավարության նիստում որոշում ընդունվեց՝ կփոխհատուցվի ԵՄ արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի, ծաղիկների, բրենդիի (կոնյակի) արժեքը` մեկ միավոր ապրանքի դիմաց, եւ այս ամենով գործընթացն ավարտվեց:

«Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանը, մեզ հետ զրույցում խոսելով ջերմոցների առջեւ ծառացած խնդիրների մասին, ասաց. «Օգուտ չունենք, ծաղիկը չենք կարողանում Հայաստանից դուրս հանել, ստիպված՝ վաճառում ենք ինքնարժեքից 3 անգամ ցածր գնով: Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում անել: Ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելուն, ապա մենք մեր ծաղիկները չենք կարողանում Եվրոպա տանել, չենք գտնում գեթ մեկ անձ կամ ընկերություն, որը մեր ծաղիկները եվրոպական շուկայում կգնի: Տարբեր պատճառներով տարբեր երկրներ մերժում են: Կա՛մ գնի հետ կապված են մերժում, կա՛մ մաքսային հարցեր են առաջանում: Մի խոսքով, ծաղիկները Եվրոպա չենք կարող արտահանել, շատ վատ վիճակում ենք հայտնվել: Այս պահին միայն Վրաստան ենք կարողանում ծաղիկ արտահանել, այն էլ՝ մեծ դժվարությամբ, ուրիշ ոչ մի երկիր: Աշխատանքը թեթեւակի շարունակում ենք, վնասները դեռ կոնկրետ չենք հաշվել, բայց ահագին վնասներ ենք կրել, վարդը հիմա 100 դրամով ենք վաճառում, առաջ` 300 դրամով: Ջերմոցի գազի վճարն ահռելի է, գումարի մի մասը հայթայթում ենք, մի մասը` վարկ ենք վերցնում: Իրականում, իրացումը շատ թույլ է, դժվար է շուկաներ գտնելը: Ո՛չ Ռուսաստան ենք կարողանում, ո՛չ Եվրոպա: 2 անգամ փորձել ենք Եվրոպա ուղարկել` Հոլանդիա, Լեհաստան եւ այլն, ասել են` կլիենտը չի ուզում: Ամեն դեպքում, աշխատողների կրճատում չենք կատարել, դա հնարավոր չէ, եթե աշխատանքը շարունակում ենք, բույսն աճում է, պիտի մշակվի: Ձմռան ամիսներին գազի վճարը 35 միլիոն դրամի է հասնում, նախորդ ամիս 14 միլիոն ենք վճարել, էս ամիս, հավանաբար, մոտ 20 միլիոն կկազմի: Պետության կողմից սուբսիդիա գոյություն ունի, արտահանման դեպքում` 75 դրամ եւ արտոնյալ վարկեր, այլ օգնություն չկա»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ոնց որ մեկին մեղադրես սպանության մեջ, թե քո փռշտոցից մարդու սիրտը կանգնել է

«Հրապարակ»․ Ոնց որ մեկին մեղադրես սպանության մեջ, թե քո փռշտոցից մարդու սիրտը կանգնել է Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով