Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին
Fri, 23 Oct 2026 22:30:18 +0400

Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված էներգետիկ սանկցիաները՝ մինչեւ Ուկրաինական պատերազմը չավարտվի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրամիությունն այդպիսով, չի հետեւելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին, ով մեղմացրել էր ռուսական էներգակիրների դեմ սահմանված սանկցիաները՝ կնքելով «դիզելային գործարքը»։
Ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի նախագահը ասել է, որ չնայած ընթացող քննարկումներին, Եվրամիության դիրքորոշումը հստակ է՝ հակառուսական սանկցիաները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմն Ուկրաինայում։ Նշենք, որ Եվրոպայում հասարակ քաղաքացիների մոտ այսօրինակ հայտարարությունները միանշանակ չեն ընդունվում։ Հատկապես երբ իրենց պետությունների իշխանությունները հորդորում են գումար խնայել, որպեսզի կարողանան ջեռուցման սեզոնին կատարել վճարումներ բավականին թանկ գներով եւ ունենալ ջեռուցված տուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր