Տանկի թնդանոթների գործարան են բացել
Sun, 25 Oct 2026 10:00:53 +0400

Գերմանական Rheinmetall ընկերությունը բիտանական Թելֆորդում բացել է նոր խոշոր արդյունաբերական-արտադրական համալիր, որտեղ կարտադրվեն տանկի թնդանոթներ եւ հրետանային խոշոր կալիբրի զինատեսակներ։ Նախագիծը իրականացվում է գերմանական ռազմա-արդյունաբերական խոշոր ընկերության կողմից բրիտանական տնտեսության մեջ 200 միլիոն եվրո ներդնելու ծրագրի շրջանակում։ Առավելագույն արտադրական հզորությունը կազմում է 245 թնդանոթային փող՝ տարեկան կտրվածքով։ Նոր ձեռնարկությունը կապահովի հավելյալ հարյուր աշխատատեղ։ Մտադրություն կա օգտագործելու նաեւ բրիտանական արտադրության Sheffield Forgemasters-ի ձուլած պողպատը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր