Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ

Mon, 26 Oct 2026 16:50:57 +0400


ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արշակ Սրբազանի գործով միջնորդությունը, բարձրաստիճան հոգևորականը կկարողանա Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գտնվող կոնկրետ բժշկական հաստատություններում բուժումներ ստանալ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպաններից Արսեն Բաբայանը։

«Մեր միջնորդությունը բավարարվել է։ Ինչի՞ դռնփակ խնդրեցի, որովհետև բժշկական փաստաթղթեր պետք է հետազոտեին, ինչով էլ պայմանավորված՝ դատարանին պետք է խնդրեի, որպեսզի առողջության վերականգնման, պահպանման նպատակով Վաղարշապատ համայնքից դուրս գտնվող որոշակի բժշկական հաստատություններում բուժումներ անի, և դատարանը բավարարեց»։

Արսեն Բաբայանը հավելեց նաև, որ բժշկի կողմից են նշանակվել հենց այդ վայրերում առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե նա իբրև թե 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հրահանգել է ցուցարարների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն, նշենք նաև, որ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է իրավապահների մոտից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Միակ քաղբանտարկյալը Միքայել սրբազանն է

«Հրապարակ». Միակ քաղբանտարկյալը Միքայել սրբազանն է Tue, 27 Oct 2026 11:45:25 +0400 Հարցազրույց «Ժողովրդավարական համախմբում» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով