Նոր Նորքում երեխա է վրաերթի ենթարկվել
Mon, 26 Oct 2026 20:40:46 +0400

Մեր տեղեկություններով, այսօր՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տղա երեխայի են վրաերթի ենթարկել։
Ականատեսները շտապօգնություն են կանչել և երեխային տեղափոխել հիվանդանոց։ Դեպքից հետո տարածքում գործող դպրոցների փակ խմբերում տարածում էին երեխայի լուսանկարը՝ փորձելով գտնել նրա ծնողներին ու հարազատներին։
Մեզ հայտնի դարձավ, որ երեխայի ծնողներին արդեն գտել են, և նրանք այս պահին հիվանդանոցում են՝ երեխայի կողքին։ Տղան սովորում է Նոր Նորքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։ Վրաերթի հետևանքով նա վերջույթի կոտրվածք է ստացել։ Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով դիմեցինք ՆԳՆ ոստիկանություն։ Այնտեղից հաստատեցին, որ նման ահազանգ ստացել են՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր