4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ
Tue, 27 Oct 2026 16:01:11 +0400

Քիչ առաջ գրել էինք, որ մեր տեղեկություններով, Երևանի պետական համալսարանից ձերբակալվել է Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ Նախնական տեղեկությունների համաձայն, մեղադրում են կաշառք վերցնելու համար:
Մենք դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, մեր տեղեկությունը հաստատեցին եւ հայտնեցին ․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»:
Մեր տեղեկություններով՝ Հայոց պատմության ամբիոնի վարիչը ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան Էդիկ Մինասյանն է, ով ամիսներ առաջ անցնում էր մեկ այլ վարույթով, տնային կալանքի մեջ էր գտնվում մինչեւ սեպտեմբերի 9-ը, ապա այդ խափանման միջոցը վերացվեց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր