3 ամսվա պաշար կունենան, որ անխափան աշխատեն
Tue, 27 Oct 2026 23:55:20 +0400

Պենտագոնը մշակում է հատուկ FORTRESS America ծրագիրը, որով նախապատրաստելու է արտասահմանում գտնվող ամերիկյան ռազմակայաններին՝ իննսուն օրով ինքնուրույն աշխատելու։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ծրագիրը նախատեսում է կիրառել մոբիլ միջուկային ռեակտորներ, ակումուլյատորային համակարգեր եւ ավտոնոմ էլցանցեր, ինչպես նաեւ՝ վառելիքի, զենք զինամթերքի, դեղորայքի, պարենի եւ պահեստամասերի ռազմավարական պաշարների ստեղծում։ Նպատակը՝ ռազմակայանների՝ քաղաքացիական ենթակառուցվածքներից կախվածության նվազեցումն է, որպեսզի չստացվի այնպես, որ հակամարտությունների ժամանակ մատակարարումների խաթարումը բերի ռազմակայանների բնականոն գործունեության խափանման։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր