Ինչու են միլիարդատիրոջը դատապարտել ցմահ ազատազրկման
Wed, 28 Oct 2026 18:30:07 +0400

Չինական դատարանը խոշորագույն Evergrande շինարարական ընկերության ղեկավար Խուեյ Կա Յանին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության եւ կոռուպցիայի համար։ Դատարանը նաեւ որոշում է կայացրել բռնագրավել նրա ունեցած ողջ անձնական ունեցվածքը։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ՝ նրան պատկանող ընկերությունները տուգանվել են 2,35 միլիարդ դոլարով։ Եւս հիսունվեց անձ, որոնք կապված են եղել այս գործի հետ, ստացել են տարբեր ժամկետով պատիժներ։ Դատապատվածների մեջ են նաեւ գործարարի երկու որդիները։
Նշենք, որ Evergrande-ը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնեց դեռ 21 թվականին։ Նրա ունեցած պարտքի ընդհանուր ծավալը գերազանցում էր երեք հարյուր միլիարդ դոլարը։ Խնդիրները պայմանավորված էին նաեւ չինական ներքին անշարժ գույքի շուկայում ի հայտ եկած ճգնաժամով։ 24 թվականին Հոնգկոնգի դատարանը որոշում էր կայացրել լուծարել ընկերությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր