Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Մբապեի հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում

Մբապեի հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում

Wed, 28 Oct 2026 20:00:13 +0400


Ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում։ Նրա արած հայտարարության պատճառով, որը վիրավորել էր Չինաստանին, քանի որ առնչվում էր ըստ էության Մաո Ծե Դունին՝ իսպանական Լա Լիգան կարող է կորցնել չինական Migu սթրիմինգային ընկերության հետ ունեցած մեդիա եւ կոմերցիոն պայմանագիրը։ Չինական կողմը սպառնացել է վաղաժամ խզել հարաբերություններն իսպանական Լա Լիգայի հետ։ Պայմանագիրը չինական կողմի հետ նախատեսված էր մինչեւ 2030 թվականը։ Լա Լիգան՝ Ասիական ռեգիոնում իր հանդիպումների հեռարձակման համար պետք է ստանար ավելի քան 400 միլիոն եվրո։Սակայն հիմա այդ շահավետ գործարքը կարող է եւ հօդս ցնդել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները Thu, 15 Oct 2026 09:15:20 +0400 Ինչպես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով