Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»

«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»

Thu, 29 Oct 2026 08:00:26 +0400


Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի քանի օր առաջ նա գրառում էր արել «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած Գյումրու օրվա առթիվ։ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, եւ ահա՝ պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»,- գրել էր վարչապետի ոճով, որին հաջորդեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը, որ մարզպետի բառապաշարը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմում գերմանացի նացիստներին, որոնք ռուսներին «Իվան» էին անվանում, եւ նման արտահայտությամբ կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների հանդեպ։ Առուշանյանը, ըստ ամենայնի, տեղյակ չի եղել, որ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է զերծ մնալ հակառուսական լեքսիկոնից, կամ էլ մտածել է, որ ոչ թե ռուսների, այլ ընդդիմության դեմ է խոսում: ՔՊ-ում չեն բացառում, որ մարզպետը ստիպված կլինի հեռանալ։ Տեղեկություն կա նաեւ, որ Ռուսաստանում քննարկվում է նրա մուտքը ՌԴ արգելելու հարցը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է Thu, 29 Oct 2026 08:25:08 +0400 ՀՀ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով