Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից

ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից

Thu, 29 Oct 2026 10:53:01 +0400


ԵՄ-ն հրաժարվել է Օտտավայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք առաջիկա գագաթնաժողովում Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից՝ այդ հարցում նախընտրելով օգտագործել ավելի մեղմ ձևակերպումներ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագծի վերջին տարբերակը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՄ-ին անդամակցող 27 երկրները «ասոցացված անդամ» ձևակերպման փոխարեն օգտագործելու են բովանդակությամբ ավելի մեղմ՝ «առավել սերտ ասոցացում» արտահայտությունը։

Նշվում է, որ մի խումբ դիվանագետներ պարբերականին հայտնել են՝ համատեղ հայտարարությունում Կանադայի վերաբերյալ «ասոցացված անդամ» ձևակերպման օգտագործմանը դեմ են արտահայտվել Գերմանիան, Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան։

«Մենք կձևավորենք էլ ավելի սերտ ասոցիացիա Կանադայի և ԵՄ միջև… և կաշխատենք Կանադայի և ԵՄ ավելի սերտ մերձեցման հայեցակարգ սահմանել մինչև 2027 թվականին կայանալիք ԵՄ-Կանադա գագաթնաժողովը, որը, սակայն, չի ենթադրելու լիիրավ անդամակցություն»,- մեջբերում է Politico-ն այս հատվածը հայտարարության նախագծից։

Նշվում է նաև, որ ներկայացված տեքստն, այնուամենայնիվ, դեռ վերջնականապես չի հաստատվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տաբուրետկան էլ 36 տոկոս ձայն կստանար

Տաբուրետկան էլ 36 տոկոս ձայն կստանար Wed, 28 Oct 2026 18:15:28 +0400 Հայաստանի ասիականացումը շարունակվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով