Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Fri, 30 Oct 2026 21:15:43 +0400


2 ամիս է, ինչ սահմանամերձ Ոսկեպար գյուղը զրկված է գյուղի բուժկետի ծառայություններից։ Գյուղի բուժքույրը վերցրել է 2 տարվա արձակուրդը եւ երեխաների հետ տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակարան ունի։ Գյուղի բնակիչները կարծում են, որ բուժքույրը արձակուրդից` Վանաձորից չի վերադառնալու, քանզի այնտեղ կարի ֆաբրիկաներից մեկում աշխատանքի է անցել։ Ոսկեպարի բուժկետի բուժքրոջ աշխատավարձը բարձր չէ՝ 92 հազար դրամ։ Բուժկետի բուժքույր (միջին բուժաշխատող) աշխատելու համար պարտադիր պահանջվում է ՇՄԶ (Շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտային միավորներ, Ոսկեպարում բուժքույրական կրթություն ունեցողներ կան, սակայն նրանք չունեն կրեդիտային միավորներ։ Հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու բուժքրոջ թափուր հաստիքի հարցը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացե

Ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացե Fri, 24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով