Հայտնի հաղորդավարուհու դուստրը տանից խոշոր գումա՞ր է գողացել
Fri, 30 Oct 2026 23:00:36 +0400

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհ Դանա Բորիսովայի դուստրը՝ Պոլինան, հայտարարել է, որ մայրն իրեն մեղադրում է տանից խոշոր գումար գողանալու մեջ։ Այս մասին նա գրել է տելեգրամյան իր ալիքում։ Պոլինան մանրամասնել է, որ մոր հետ ունեցած թունդ վեճից հետո, նա հեռացել է տանից եւ տեղափոխվել այլ վայր՝ ապրելու։ Օրեր առաջ նա վերադարձել է հաղորդավարուհու տուն՝ իրերը վերցնելու։ Աղջիկը հավաքել է իր հագուստեղենը եւ հեռացել։ Հաջորդ օրը մայրը մեղադրել է, որ տանից Պոլինան, իբրեւ թե խոշոր գումար է գողացել։ Մայրը սպառնացել է դիմել իրավապահներին եւ քրգործ հարուցել տալ դստեր նկատմամբ։ Հետաքրքիր է այն, որ Պոլինան ասել է, որ մայրը առաջարկել է «Ուղիղ եթեր» հաղորդաշարին պատրաստել բեմականացված հաղորդում այդ «գողության» վերաբերյալ։ Հաղորդաշարի աշխատակիցները դիմել են իրեն, իմանալու համար, թե ինքը մասնակցելու է այդ հաղորդմանը, սակայն ինքը մերժել է։ Նշենք, որ նման հաղորդումների մասնակցության համար, սովորաբար՝ ՀԸ-ները վճարում են հոնորարներ մասնակիցներին։ «Ուղիղ եթերից» Պոլինային տեղեկացրել են, որ եթե ինքը չմասնակցի, ապա հաղորդւոմը չի նկարահանվի, քանի որ այդ դեպքում, միայն Դանա Բորիսովայի մասնակցությամբ՝ հաղորդումն առանձնապես հետաքրքիր չի լինի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր