Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Պուտինը Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Պուտինը Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Wed, 04 Nov 2026 21:30:29 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում և նվիրված էր Ժողովրդական միասնության օրվան։
Իր ելույթում Ավետիսյանը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի, հայ-ռուսական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր առաջադեմ նախաձեռնությունների նկատմամբ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև միջպետական կապերի ամրապնդման համար:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուս-հայկական համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը երկար տարիների համատեղ աշխատանքի համար, քանի որ դա նաև իմ գործընկերների պարգևն է, որոնց հետ արդեն քառորդ դար մենք պատրաստում ենք բավական բարձր որակավորում ունեցող մասնագետներ տնտեսության բոլոր ճյուղերում, մարդասիրական ոլորտում, մասնագետներ, ովքեր փայլուն տիրապետում են ռուսերենին, հայերենին, այլ օտար լեզուների», – ասել է Ավետիսյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կպատասխանի՞ Պուտինը Զելենսկու հեռախոսազանգին

Կպատասխանի՞ Պուտինը Զելենսկու հեռախոսազանգին Fri, 30 Oct 2026 16:00:42 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով