Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը

Thu, 05 Nov 2026 17:30:36 +0400


Ֆրանսիայում հայտնաբերվել են աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի ստորագրությամբ վեց ինքնատիպ փորագրությունները, որոնք գողացվել էին հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ Գործի շրջանակում ձերբակալվել է յոթ մարդ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ազգային ժանդարմերիան։

Գողությունը տեղի էր ունեցել Ալպեր-Մարիտիմ դեպարտամենտի Մուժեն քաղաքի պատմական կենտրոնում։ Քննիչների տվյալներով՝ դիմակավորված և ձեռնոցներով երկու անձ ներխուժել էին տարածք, հափշտակել արվեստի գործերն ու դիմել փախուստի, իսկ երրորդ կասկածյալը նրանց սպասել էր մեքենայում։

Գողացված փորագրությունների արժեքը գնահատվում է ավելի քան 100 հազար եվրո, թեև դրանց իրական արժեքը դժվար է որոշել։

Հետաքննության ընթացքում իրավապահները բացահայտել են ինչպես գողությունն անմիջականորեն իրականացրած անձանց, այնպես էլ գողացված գործերը ձեռք բերած և հանցակիցներին օժանդակած մարդկանց։ Հայտնաբերված արվեստի գործերը, ըստ ժանդարմերիայի, պահպանվել են անթերի վիճակում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շուրջ 1․2 մլրդ եվրո․գնահատել են Ֆրանսիայում անկարգությունների պատճառած վնասի չափը

Շուրջ 1․2 մլրդ եվրո․գնահատել են Ֆրանսիայում անկարգությունների պատճառած վնասի չափը Wed, 21 Oct 2026 12:00:51 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով