Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել

Sat, 07 Nov 2026 13:11:28 +0400


ՀԱՐԳԵԼԻ՛ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ, ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ ԱՆՁԻՆՔ։
Կոչով, հորդորով և պատասխանատվության գիտակցմամբ դիմում եմ ձեզ բոլորիդ։
Այսօր մենք կանգնած ենք մի հարցի առաջ, որը վեր է քաղաքական տարաձայնություններից, կուսակցական պատկանելությունից և անձնական հավակնություններից։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական արժանապատվության և մեր ժողովրդի՝ սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու անքակտելի իրավունքի մասին է։

Բոլոր նրանց, ովքեր դեմ են Հայաստանում արտաքին պարտադրանքի ներքո Սահմանադրություն ընդունելու ցանկացած փորձի, ովքեր անընդունելի են համարում, որ ալիևը փորձի թելադրել Հայաստանի սահմանադրական ապագան, կոչ եմ անում՝ միավորվել։

Խնդրում եմ՝ անհատական նամակով դիմել ինձ կամ այս գրառման մեկնաբանություններում արտահայտել ձեր պատրաստակամությունը՝ մեր մասնագիտական ներուժն ու ջանքերը մեկտեղելու համար։

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ և իրավապաշտպաններ, չենք կարող լռել, երբ հարցականի տակ է դրվում մեր պետության ինքնիշխան որոշումների իրավունքը։

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ։ Այն օտար պետության պահանջների կատարման փաստաթուղթ չէ։ Այն հայ ժողովրդի կամքի, մեր պետականության հիմքի և ապագա սերունդների առջև մեր պատասխանատվության արտահայտությունն է։

Մենք չպետք է թույլ տանք, որ Ալիևը որոշի՝ ինչ Սահմանադրություն պետք է ունենա Հայաստանը, ինչ սկզբունքներով պետք է ապրի հայ ժողովուրդը և ինչպիսին պետք է լինի մեր պետության ապագան։
Սա անձերի կամ քաղաքական ուժերի հարց չէ։ Սա Հայաստանի հարցն է։

Եկե՛ք մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, միավորվենք մասնագիտական պատասխանատվության և ազգային շահի շուրջ ու ցույց տանք, որ Հայաստանի իրավական հանրությունն ունի ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև քաղաքացիական խիզախություն՝ վճռորոշ պահերին իր խոսքն ասելու և իր դիրքորոշումը պաշտպանելու համար։
Հայաստանի Սահմանադրությունը պետք է գրվի Հայաստանում, բխի հայ ժողովրդի կամքից և ծառայի Հայաստանի Հանրապետությանը։

Մեր պետության ապագան որոշելու իրավունքը մերն է։ Եվ այդ իրավունքը մենք չպետք է զիջենք ոչ ոքի։

ՈՉ ալիևյան Սահմանադրությանը, ԱՅՈ անկախ Հայաստանիս։

Հարություն Հարությունյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին Sat, 07 Nov 2026 10:45:07 +0400 Կառավարության նոյեմբերի 5-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով