Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը
Sun, 08 Nov 2026 23:00:01 +0400

Եվրոպական երկրները կարծում են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը, նախքան Արևմուտքը կսկսի քննարկել Եվրոպայում անվտանգության ընդհանուր ճարտարապետության վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Այս դիրքորոշումը կարող է խորացնել եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես հասնել հակամարտության ավարտին։
Գործակալության զրուցակիցների վկայությամբ, եվրոպացի պաշտոնյաները նաև շարունակում են անընդունելի համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախապատերազմյան պահանջները, որոնք փաստացի կնշանակեին Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության կրճատում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր