Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել

Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել

Mon, 09 Nov 2026 10:30:20 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնցում նրա Հանրապետական կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց դեմոկրատներից, երկրի համար հետքայլ էին, և խոստացել է, որ ԱՄՆ-ը կվերադառնա «էլ ավելի ուժեղ ու հզոր»։

Նա նաև անդրադարձել է ֆոնդային շուկայի անկմանը՝ հայտարարելով, որ մեկ օրում դրա արժեքը նվազել է 3 տրիլիոն դոլարով։

«Վերջին ընտրությունների արդյունքներով Ամերիկան իր պատմության մեջ հսկայական հետքայլ արեց։ Նույնիսկ ֆոնդային շուկան, որը Թրամփի օրոք հրթիռի պես սլանում էր վեր, մեկ օրում կորցրեց 3 տրիլիոն դոլար։ Բայց մի՛ վախեցեք. մենք կվերադառնանք՝ ավելի հզոր ու ուժեղ, քան երբևէ», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չկա որևէ տարբերակ, որևէ տրամաբանություն, որով սա կարող է վերջին զիջումը լինել․ Վարդանյան

Չկա որևէ տարբերակ, որևէ տրամաբանություն, որով սա կարող է վերջին զիջումը լինել․ Վարդանյան Mon, 09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով