Գնացքներ են բախվել․ կա ավելի քան հարյուր տուժած
Mon, 09 Nov 2026 20:30:37 +0400

Եգիպտոսում երկու ուղեւորատար գնացքներ են բախվել Գիզայի շրջանում։ Տուժել է 140 մարդ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Պատահարը տեղի է ունեցել Էլ-Այաթ քաղաքից ոչ հեռու։ Գնացքներից մեկը մեկնելիս է եղել Գիզայից Ֆայում, մյուսը՝ Կահիրեից Ասուան։ Բախման արդյունքում չորս վագուն դուրս է եկել ռելսերից եւ շրջվել։ Դեպքի վայրում աշխատում են արագ արձագանքման բուժբրիգադներն ու փրկարարներ, ինչպես նաեւ՝ անվտանգության ուժերը։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Դատախազությունը սկսել է քննություն՝ դեպքի մանրամասները ճշտելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր