Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Ինչպես Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ ադրբեջանցու հետ խաղում

Ինչպես Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ ադրբեջանցու հետ խաղում

Thu, 12 Nov 2026 13:15:43 +0400


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով ավարտել է հանդիպումն Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի հետ։

Առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն երկրորդում՝ խաղալով սևերով, կարողացել է հաղթանակ տանել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են նաև Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին և Աբհիմանյու Միշրան։ Հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին կայացած կայծակնային շախմատի մրցաշարում հայ գրոսմայստերը նույնպես հաղթել էր Մամեդյարովին։

Մրցաշարի երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ժամանակով 18։00-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ադրբեջանցիներն անցյալում էլ են Հայաստան այցելել, իրենց մանկության վայրերում եղել

«Հրապարակ». Ադրբեջանցիներն անցյալում էլ են Հայաստան այցելել, իրենց մանկության վայրերում եղել Fri, 03 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով